Հասարակություն 

Նաիրիտցինորը Երվանդ Զախարյանի հասցեին «խաբեբա» սուլեցին

«Նաիրիտի» մի քանի հարյուր աշխատակիցներ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, վաղ առավոտից կառավարության շենքի մոտ են հավաքվել՝ պահանջելով վերագործարկել գործարանը եւ վճարել իրենց 18 ամսվա աշխատավարձերը:


«Երեք ամիս ա՝ մեզ խաբում են, խոստանում են, որ աշխատավարձ կտան, բայց չեն տալիս, նույնիսկ կոմունալները չենք կարողանում վճարել»,- ասում էին նաիրիտցիները:


Կառավարություն մտնելուց առաջ նաիրիտցիների հետ փորձեց խոսել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, սակայն հավաքվածները սուլեցին, նրան խաբեբա անվանեցին՝ պահանջելով, որ հեռանա, եւ իրենց լսի Հովիկ Աբրահամյանը:


Այնուամենայնիվ, Երվանդ Զախարյանը խոսեց նրանց հետ, խոստացավ, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը որոշակի լուծում կառաջարկվի գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ եւ կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը:

Նույն շարքից