Հասարակություն 

Հրդեհ Քարահունջ գյուղում. Հայտնաբերվել է դի

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 5-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.39-ին, մարվել 04.17-ին: Այրվել են 48 քմ կառուցատարրեր:

Տնակում հայտնաբերվել է Ռ. Ա.-ի (ծնվ.1989թ.) դին:

Նույն շարքից