Հասարակություն 

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղարն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: 

«Դիմումն ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից: Ազատման պատճառները զուտ անձնական են, կայացրածս որոշումը նախապես քննարկել եմ քաղաքապետի հետ: Շնորհակալությունս եմ հայտնում մեր թիմին և սիրելի լրագրողներին այս տարիների ակտիվ, կառուցողական և արդյունավետ աշխատանքի համար: 

Գյումրու քաղաքապետին հաջողություն եմ մաղթում եմ իր հետագա գործունեության մեջ»,-ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ ասել է Զոհրապ Եգանյանը։ 

Նույն շարքից