Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը ու 2016թ. գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր. տեղեկացնում է  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Համապատասխան զեկույցներով հանդես են շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ:

Նույն շարքից