Քաղաքական Միջազգային 

Ես հայկական արմատներ չունեմ. փաստաբան Ամալ Քլունի

Currenttime.tv կայքի փոխանցմամբ՝ հայտնի իրավապաշտպան, փաստաբան Ամալ Քլունին հայտնել է, որ նա հայկական արմատներ չունի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թիմակիցները պարբերաբար հայտարարում են, որ Ամալ Քլունին ազգությամբ հայ է:

«Չեմ հասկանում, թե որեւէ ազգության պատկանելը ինչպես կարող է վարկաբեկել ինձ: Ես հայկական արմատներ չունեմ, բայց չեմ էլ հասկանում, թե դա ինչ կապ ունի: Այն, որ ես Հայաստանի շահերը ներկայացրել եմ դատարանում ինձ հայ չի դարձնում»,-ասել է Քլունին, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղսպանության հետ կաված աղմակահարույց գործով ներկայացնում էր Հայաստանի շահերը:

Նույն շարքից