Հասարակություն 

Ամերիկյան քաղաքացիական ինքնաթիռը Յամայկայի ափերին վթարի է ենթարկվել

Քաղաքացիական ինքնաթիռն ամերիկյան Նյու Յորք նահանգից դադարել է պատասխանել ռադիոահազանգերին ու Յամայկայի ափերին վթարի է ենթարկվել, հաղորդում է «Washington Post»-ը: Ինքնաթիռը պատկանում է «Scata TBM-700» թեթեւ մոդելին:


Ինքնաթիռը դուրս է եկել Ռոսչեսթր նահանգի օդանավակայանից եւ ուղղվել Նեապոլ՝ Ֆլորիդա նահանգ: Թռիչքից մեկուկես ժամ անց օդաչուն դադարել է պատասխանել ռադիոահազանգերին եւ շարունակել է թռչել հարավ՝ շրջանցելով նշանակված կետը:


Վերջապես օդանավը Յամայկայի ափերից 14 մղոն հեռավորության վրա օվկիանոսն է ընկել՝ թռիչքից 6 ժամ անց: Հյուսիսային Ամերիկայի օդային-տիեզերական պաշտպանության հրամանատարության(NORAD) վարկածի համաձայն՝ վթարի պատճառ կարող էր դառնալ օդանավում թթվածնի պակասը: Հրամանատարությունը ռազմական կործանիչներ է ուղարկել ինքնաթիռին հետեւելու համար, սակայն այն այդպես էլ կանգ չի առել:


ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն ադմինիստրացիան դեռ չի հայտնել օդանավում գտնվող անձանց թիվը:

Նույն շարքից