Ամերիկյան բասկետբոլի լեգենդ Շաքիլ Օ՝Նիլը Ֆլորիդայի ոստիկանության աշխատակից դառնալու համար ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, հաղորդում է miamiherald-ը: 42-ամյա Օ՝Նիլը պետք է հանձնի ֆիզիկական պատրաստության հատուկ թեստեր, որպեսզի կարողանա համալրել Դորալ քաղաքի ոստիկանության պահեստազորը:
Քաղաքային վարչության ներկայացուցիչը նշել է, որ թեեւ Օ՝Նիլն ունի համաշխարհային աստղի կարգավիճակ, սակայն առանց թեստերը պատշաճ հանձնելու չի կարողանա ընդունվել ծառայության:
Մարզական կարիերան ավարտած բասկետբոլիստը NBA-ի քառակի չեմպիոն է: Նշենք, որ Օ՝Նիլն ունի 2,16 մետր հասակ եւ 147 կգ քաշ: