Հայտնի է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցը: Աշխարհի նախկին առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկին կիսաեզրափակիչի առաջին խաղում մրցեց չինացի Շուայն Պենգի հետ:
Այս մրցաշարում 10-րդ համարով հանդես եկող Վոզնյացկին առաջին սեթում հաղթեց 7:6 հաշվով: Երկրորդ սեթում 4:3 հաշվի ժամանակ մկանային ջղաձգումների պատճառով Պենգը չկարողացավ շարունակել պայքարը: Նա բժիշկների օգնությամբ, անվասայլակով հեռացավ կորտից: Իսկ Վոզնյացկին դուրս եկավ եզրափակիչ եւ կսպասի ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ ռուսաստանցի Եկատերինա Մակարովայի դիմակայության հաղթողին:
ԱՄՆ-ի բաց առաջնություն
Շուայ Պենգ (Չինաստան) – Կարոլին Վոզնյացկի (Դանիա, 10)՝ 6:7 (1), 3:4...