Հասարակություն 

34-ամյա տղամարդը ոստիկաններին տեսնելով՝ «SUBUTEX»-ի 5 դեղահաբ է փորձել կուլ տալ

Մարտի 14-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանյան փողոցի սկզբնամասից՝ «BYD» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, 1987 թ. ծնված Հրաչյա Ս.-ին և 1987 թ. ծնված Արշավիր Վ.-ին:

Հրաչյա Ս.-ն բերման ենթարկվելու ընթացքում իր մոտից հանել ու բերանն է մտցրել «SUBUTEX» տեսակի 5 դեղահաբ՝ փորձելով կուլ տալ, սակայն կանխվել է ոստիկանների կողմից: Գուրգեն Կ.-ի ծոցագրպանից հայտնաբերվել է ապակյա կաթոցիչ, իսկ տաբատի գոտկատեղի հատվածից՝ գաղտնի փականով դանակ:

Արշավիր Վ.-ի գրպանից հայտնաբերվել է 7սմ երկարությամբ ծալովի դանակ:

Կատարվում է հետաքննություն:

 

Նույն շարքից