Հասարակություն 

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմը

Սեպտեմբերի 7-14-ը Տաշքենդում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Սետեմբերի 8-ից պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները: Ոսկե մեդալկների գլխավոր հավականորդները Ռուսաստանի ներկայացուցիչներն են:


Ուզբեկստանի մայրաքաղաքում ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի հավաքականը կներկայացնեն օլիմպիական չեմպիոն, աշխարհի հնգակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովը (125 կգ), աշխարհի կրկնակի չեմպիոններ Դենիս Ցարգուշն (74կգ) ու Վիկտոր Լեբեդեւը (57 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Անդուլսալամ Գադիսովը (97 կգ), 2014 թ Եվրոպայի չեմպիոն Անդուլռաշիդ Սադուալեվը (86 կգ), 2011 թ աշխարհի գավաթակիր Ալեքսանդր Բագոմոլովը (61 կգ), ինչպես նաեւ Սասլան Ռամոնովն (65 կգ) ու Խետագ Ցաբոլովը (70 կգ):


Հայաստանն Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ ներկայացնելու են 5 ըմբիշներ՝ 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), ինչպես նաեւ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը օգոստոսի 26-ից հավաք է անցկացնում Տաշքենդում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Նույն շարքից