Հասարակություն 

Ինչպես ցույց է տալիս եզդիների ասքը, Վերֆելի ստեղծագործությունը արդիական է եւ հիմա. «The Huffington Post»

Զգալի կրճատումներով ներկայացնում ենք «The Huffington Post»-ում հրապարակված Նյու-Յորքի Եշիվա համալսարանի հրեական պատմության պրոֆեսորի օգնական Ջես Օլսոնի հոդվածը:


Ճգնաժամը, որին բախվեցին Հյուսիսային Իրաքի ոչ այդքան հայտնի  կրոնական փոքրամանություն հանդիսացող եզդիները, գրավեց արեւմտյան մարդասերների ուշադրությունը: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» ուժերի (որոնց իսլամի խիստ մեկնաբանությունը եզդիներին համարում է բազմաստվածներ) հետապնդումը նշանակում է ֆիզիկական ոչնչացում: Փրկվելու հույսով հազարավոր եզդիներ փախել են Սինջարի լեռան գագաթ՝ հուսահատորեն օտարերկրյա տերությունների օգնությունն ակնկալելով:


Զարմանալիորեն նման պատմություն է շարադրվել դեռ 80 տարի առաջ՝ գերմանալեզու հրեա գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Այսօր գործնականում անհայտ 900 էջանոց վեպը լույս տեսնելուն պես մեծ տարածում գտավ: Վերֆելի ոգեշնչումը Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքիայի կողմից հակահայկական վայրագության ժամանակ մի փոքրիկ իրադարձությունն էր: 2015թ. հունիսին, ստանալով զանգվածային արտաքսումների եւ սպանությունների մասին լուրը, Միջերկրական ծովի ափին գտնվող 6 հայկական քրիստոնեական գյուղի բնակիներ, հավաքելով իրենց տան եղած-չեղածը ու զենք վերցնելով, փախչում են Մուսա լեռան գագաթ՝ միջերկրածովյան լեռնային տեղանք՝ մոտեցող թուրքերից փրկվելու նպատակով: Ապստամբության առաջնորդ, եվրոպական կրթությամբ հայ ջենթլմեն Մովսես Տեր-Գալստյանը, համախմբում է գյուղացիների ոգին, հետ շպրտում հարձակումը եւ անձնատուր լինելու շեմին կանգնած գյուղացիները փրկվում են մոտերքում անցնող ֆրանսիական ռազմանավի միջոցով:


Ինչպես ցույց է տալիս եզդիների ասքը, Վերֆելի ստեղծագործությունը արդիական է եւ հիմա: «Մուսա լեռան 40 օրը» վեպը ժամանակակից մարդու բարոյական պարտքի հիմնավոր հարցեր է բարձրանում: Երբ այնպիսի չարիքը, ինչպիսին հետապնդումն է, նման անպատմելի սոսկումով գլուխ է բարձրանում, ի՞նչ ենք մենք անում, ինչպե՞ս ենք արձագանքում: Վերֆելի կարծիքով, նա, ում համար բարոյականությունը թանկ է, պետք է անհապաղ միջամտություն եւ փրկություն պահանջի: Ժամանակը էական նշանակություն ունի. եթե մենք տատանվենք, ապա մեզ կենթարկենք բարոյական վտանգի:

Նույն շարքից