Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Առաքել Մովսիսյանը թեժ վիճեցին: Փաշինյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղեց Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված, որ արագաչափերի տեղադրումից հետո ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները 70 տոկոսով նվազել են:
Մինչ Արփինե Հովհաննիսյանը կպատասխաներ՝ ՀՀԿ-ականներն անցան հարձակման՝ ի պաշտպանություն նախագահի: Կարեն Ավագյանը սկսեց բղավել՝ «ա՛յ տղա, քո հետ եմ», Առաքել Մովսիսյանը գործի դրեց իր բառապաշարը. «Համբա՛լ, դիշովկա՛»: Փաշինյանը պատասխանեց. «Դիշովկեն դո՛ւ ես արա՛, հերի՛ք եղավ, ո՞վ ես դու, արա՛»:
Մանրամասն՝ տեսանյութում