Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը պատմել է, թե ինչու է իրեն դուր գալիս տարիներ շարունակ աշխատել Մակսիմ Գալկինի հետ: Քսենիայի խոսքով` իրեն հաճելի, է որ Ալլա Պուգաչովայի մոտ խանդ է առաջացնում իրենց համագործակցությունը, գրում է Dni.ru-ն:
Վերջերս Մոսկվայի ռեստորաններից մեկում МУЗ ТВ հեռուստաալիքի մամլո-նախաճաշի ժամանակ հայտնի դարձան ամենամյա մրցանակաբաշխության մանրամասները: Հյուրերին դիմավորում էր հեռուստաալիքի տնօրեն Արման Դաավլեթյարովը:
Այս տարի МУЗ ТВ հեռուստաալիքի մրցանակաբաշխության հաղորդավարներ են լինելու Քսենիա Սոբչակը, Լերա Կուդրյավցեվան և Մաքսիմ Գալկինը: Վերջինս նախաճաշին բացակայում էր, սակայն Սոբչակը նրա մասին հիշեցրեց իր խոսքում:
«Ինձ դուր է գալիս աշխատել Մաքսիմի հետ: Միայն այն փաստը, որ ինչ-որ տեղ նստած է Ալլա Պուգաչովան, նայում է հեռուստացույց և մի փոքր նյարդայնանում, դա ինձ մեծագույն հաճույք է պարգևում»,-կատակել է Քսենիա Սոբչակը: