100 մետր վազքի այս մրցաշրջանի լավագույն արդյունքը գրանցեց 2014թ. օլիմպիական չեմպիոն Ջաստին Գեթլինը: Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացած «Ադամանդե լիգայի» հերթական փուլում 32-ամյա ամերիկացին 100 մետրը հաղթահարեց 9.77 վայրկյանում: Դա նրա կարիերայի լավագույն արդյունք էր 100 մետրում:
Հիշեցնենք, որ 6-ակի օլիմպիական չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը Ուսեյն Բոլթի լավագույն արդյունքն այս մրցաշրջանում 9,98 վայրկյան էր: Ջամայկացի արագավազորդն այդ արդյունքը գրանցել էր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մրցաշարում, ինչից հետո հայտարարել էր այս մրցաշրջանում ելույթներն ավարտելու մասին:
«Ադամանդե լիգա», Բրյուսել, 100 մետր, տղամարդիկ
1. Ջաստին Գեթլին (ԱՄՆ) - 9.77 վայրկյան
2. Մայքլ Ռոջերս (ԱՄՆ) - 9.93
3. Ասաֆա Պաուել (Ջամայկա) - 9.95
4. Կեմար Բեյլի-Քոուլ (Ջամայկա) - 9.96
5. Ջեյմս Դասաոլու (Մեծ Բրիտանիա) - 10.00
6. Թայսոն Գեյ (ԱՄՆ) - 10.01
7. Նեստա Կարտեր (Ջամայկա) - 10.01
8. Ռիչարդ Թոմփսոն (Տրինիդադ եւ Տոբագո) - 10.10
9. Կիմ Քոլինս (Սենթ Կիտս եւ Նեւիս) 10.19