Հատուկ նրանց համար, որոնց համար բանանը բավարար չափով քաղցր չէ, արգենտինացի դիզայներ Սեբաստյան Բերգերը գաջեթ է մշակել, որի շնորհիվ բանանը կարելի է լցոնել ցանկացած քաղցրեղենով:
Սարքը, որն արտաքուստ նման է խնձորի միջուկը հանելու սարքի, թույլ է տալիս ցիլինդրին անցք բացել մրգի հենց մեջտեղում՝ չհանելով կլեպը: Այդ անցքը կարող է լցվել ցանկացած տեսակի քաղցրեղենով ու մրգերով՝ կախված ճաշակից, այդ թվում շոկոլադ, մուրաբա, յոգուրտ, հաղորդում է Kedem-ը:
Արդյունքում ստացվում է բավական սննդարար եւ յուրատեսակ դեսերտ: