Հասարակություն 

Մանհեթենի դաշնային դատավորը հավանություն է տվել Նյու Յորք քաղաքի եւ հինգ տղամարդկանց միջեւ խաղաղ համաձայնագրին

Մանհեթենի դաշնային դատավորը հավանություն է տվել Նյու Յորք քաղաքի եւ հինգ տղամարդկանց միջեւ խաղաղ համաձայնագրին, որոնց անարդարացի դատապարտել էին բռնաբարության համար: Քաղաքի իշխանությունները պետք է վճարեն 41 միլիոն դոլար: 


Հինգ սեւամորթ եւ լատինամերիկացի դեռահասների 1989թ.  ազատազրկման էին դատապարտել քաղաքի Կենտրոնական այգում սպիտակամորթ կնոջ բռնաբարության համար:
Սկզբնապես երիտասարդները ընդունել էին մեղքը, սակայն այնուհետեւ հայտարարել էին, որ իրենց ստիպել են ցուցմունքներ տալ` սպառնալիքներով եւ ծեծով:
2002թ.  հանցագործությունը խոստովանել էր արդեն ճաղերի հետեւում գտնվող  մեկ այլ տղամարդ: Նրա խոսքերը հաստատվել էին ԴՆԹ-ի անալիզով:  
Դա դարձել էր դատական տեւական գործընթացի պատճառ, դատապարտյալներին սկսել էին անվանել «Սենթրալ պարկի հնգյակ»:


Ըստ տվյալների` դատավորի կողմից հավանություն ստացած գումարը Նյու Յորքի պատմության մեջ ամենախոշոր դատական փոխհատուցումն է սխալի դիմաց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նույն շարքից