Հասարակություն 

Կրակոցներ Երևանում. դիմակավորված ու զինված ճիվաղը հարձակում է գործել տարադրամի փոխանակման կետի վրա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանում` Գայի պողոտայի վրա` Երևան Սիթի-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում կատարել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը չի հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող աշխատակցի ուղղությամբ և Mercedes-ով դիմել է փախուստի:

Այս պահին դեպքի վյար են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ` վարչութան պետի օպերգծով տեղակալ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից