Հասարակություն 

Կարծիքը, թե ամեն ինչ մեր գեներում է, բարդացնում է ուսուցումը

Սթենֆորդի համալսարանի հետազոտողները հաղորդում են. գործունեության արդյունավետությունն առաջին հերթին կախված է նրանից, թե որքան ջանք ենք մենք գործադրում:


Եթե խրախուսենք մարդկանց ուսուցումն ու մոտիվացիան, նրանց աշխատանքի արդյունավետությունը կտրուկ կբարձրանա: Կարծիքը, թե ամեն ինչ մեր գեներում է, բարդացնում է ուսուցումը:


Գիտնականները մասնակից երկու խմբի կարդալու տարբեր հոդվածներ են տվել: Հոդվածներից մեկում հաղորդվում էր. ինտելեկտը ժառանգաբար է փոխանցվում: Մյուս հոդվածը պատմում էր, որ կախված է ամեն ինչ բարդ առաջադրանքներից, եւ որ հանճարները  միշտ չէ, որ ինտելեկտի հարցում հարուստ ժառանգություն են ունեցել, հաղորդում է «Meddaily»-ն:


Կամավորներին խնդրել են հիշել հոդվածի հիմնական պահերը եւ համակարգչային թեստ լուծել: Այդ ժամանակ հետազոտողները գրանցել են նրանց ուղեղի ակտիվությունը:


Մարդիկ, ովքեր կարդացել էին ինտելեկտի ժառանգականության մասին, ուշադրություն էին դարձնում իրենց պատասխաններին, կարծես մտահոգված էին իրենց ցուցանիշներով: Երկրորդ թեստի ժամանակ նման ուշադրությունն անհետանում էր:


Մասնակիցների մոտ, որոնք կարծում էին, թե ինտելեկտի զարգացմանը նպաստում են բարդ առաջադրանքները, ուղեղի ակտիվությունը նույնիսկ սխալներից հետո բարձր էր մնում: Նրանք շարունակում էին հուսալ, որ մյուս անգամ հաջողության կհասնեն:

Նույն շարքից