Հասարակություն 

Մարտի 28-ը կլինի ոչ աշխատանքային

Կառավարության՝ վաղը կայնալիք նիստի օրակարգում ընդգրկված է Աշխատանքային օրը տեղափոխելու մասին հարց: Կառավարության պաշտոնական էջում տեղադրված որոշման նախագծով առաջարկվում է 2016 թվականի մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի ապրիլի 2-ը` շաբաթ օրը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` մարտի 27-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության կողմից:

Նույն շարքից