Ամերիկացիների, հոլանդացիների, անգլիացիների, ֆրանսիացիների, գերմանացիների և իտալացիների մոտ մեկ երրորդը կարծում է, որ Ղրիմը հանդիսանում է Ռուսաստանի մաս:
Ria.ru-ն հայտնում է, որ այս մասին են վկայում «Sputnik» գործակալության պատվերով` ամերիկյան «Populus» և ֆրանսիական «Ifop» ընտրությունների կողմից անցկացված հարցման արդյունքները:
Հարցին թե «Կարծո՞ւմ եք, որ Ղրիմը հանդիսանում է Ռուսաստանի մաս, թե ՞ոչ», հարցմանը մասնակցած իտալացիների 39 և գերմանացիների 37 տոկոսը պատասխանել է, թե վստահ է, որ Ղրիմը հանդիսանում է ՌԴ-ի մաս: Մեծ Բրիտանիայում և Նիդերլանդներում այդ ցուցանիշը, համապատասխանաբար կազմել է 33 և 32 տոկոս:
Հատկանշական է, որ Ղրիմը ՌԴ-ի տարածք են համարում ֆրանսիացիների և ամերիկացիների միայն 26 տոկոսը: ԱՄՆ-ում ամենատարածված պատասխանը (42 տոկոս) եղել է «Չգիտեմ»: