Հասարակություն 

Ամերիկացի զինվորներով օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում

Ամերիկացի զինվորներով օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։


Նշվում է, որ օդանավը աֆղանական Բագրամ կայանից թռչում էր Արաբական Միացյալ Էմիրություններ։


Իրանական կողմը օդաչուներին հայտնել է Աֆղանստան վերադառնալու անհրաժեշտության մասին` թղթաբանության հետ կապված խնդիրների պատճառով: Օդանավում բավարար քանակությամբ վառելիք չի եղել կայան վերադառնալու համար, այդ պատճառով էլ  Թեհրանը պահանջել է զինվորականներով օդանավը վայրէջքի բերել Իրանի տարածքում:


Մի քանի ժամ անց օդանավը շարունակել է  թռիչքը եւ ավելի ուշ վայրէջք կատարել ԱՄԷ-ում:

Նույն շարքից