Բարի օր Մշակույթ 

Իրանական նոր պոեզիայի ընտրանի

analitik.am

Ռեզա Վալիզադե

Թե չես գտել այն կնոջը,
ում գնալուց հետո կոչնչանաս,
ողջ կյանքդ տանուլ ես տվել…
Սա ասում եմ ե՛ս,
ում օրերը տարել է մի կին
հեռավոր մի վայր,
կախել է վզից,
հյուսել մազերին,
ամրացրել կրծքին
կամ ցանել ծաղկամանի մեջ,
մնացածն էլ փակել պահարանում՝
նեղ օրվա համար…

Աբբաս Մառուֆի

Թե իմանաս՝
ինչքա՜ն անիմաստ,
դառն եմ,
բեկված ու սին,
երբ չկաս,
չես գնա…
նույնիսկ քնելու։

 

Նույն շարքից