Քաղաքական 

Աշխարհին նոր մահացու վիրուս է սպառնում

ԱՄՆ-ում Հյուսիսային Կարոլինայի համալսարանի համաճարակաբանները հայտնել են, որ նոր մահացու վիրուս է սպառնում աշխարհին, որը WIV1-CoV անվանումն ունի:

Գիտնականները համարում են, որ այն շատ նման է SARS-ին, որը 2002-ին ոչ տիպական թոքաբորբի համաճարակ էր առաջացրել:

Նոր վիրուսը հայտնաբերվել է չղջիկների մոտ, սակայն վտանգավոր է նաև մարդու համար, որովհետեւ ի վիճակի է արագորեն զարգանալ և վերարտադրվել շնչուղիներում:

Գիտնականները կարծում են, որ WIV1-CoV-ը տեսականորեն կարող է գլոբալ համաճարակի պատճառ դառնալ, որը շատ մարդկանց մահվան եւ տնտեսական մեծ վնասի պատճառ կդառնա:

Նույն շարքից