Հասարակություն 

Սպասվելիք ցրտահարությունների հետ կապված բացվել է Թեժ գիծ

ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրատվության տարբեր աղբյուրներով տեղեկացնում է հանրապետության հողօգտագործողներին սպասվելիք ցրտահարությունների վտանգի և դրա կանխարգելման գործողությունների վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ այգեգործության պրակտիկայում ցրտահարության դեմ պայքարի փորձարկված կանխարգելող միջոց է հանդիսանում այգիների առատ ոռոգումը, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն հանձնարարել է հանրապետության ջուր օգտագործող ընկերություններին այդ օրերին գյուղացիական տնտեսություններն ապահովել ոռոգման ջրով: Կոմիտեում ստեղծվել է աջակցող խումբ, բացվել է հեռախոսային <<թեժ գիծ>>:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 54-06-14, 54-06-15 հեռախոսահամարներով:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական բաժին

Նույն շարքից