Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է արևմտյան երկրներին ու Ռուսաստանին, որոնք, նրա կարծիքով, աջակցում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK) և Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD), որոնց Անկարան ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն:
«PKK-ի, PYD-ի ու YPG-ի (PYD-ի ռազմական թև) նման ահաբեկչական կազմակերպությունները շատք քիչ չափով են օգտվում մեր քուրդ եղբայրների աջակցությունից։ Այդ խմբավորումներին սնուցող ուժերն ընդհանրապես այլ են։ Երբ մենք ահաբեկչական այդ կազմակերպությունների ձեռքին զենք ենք տեսնում, ապա տեսնում ենք Արևմուտքին ու Ռուսաստանին։ Այդ երկրներում աջակցություն են ստանում ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, այնտեղ բացվում են նրանց գրասենյակները։ Արևմտյան աշխարհն ապաստան է տալիս ահաբեկիչներին և լուրջ պայքար չի մղում նրանց դեմ։ Բավական չէ այս կամ այն կազմակերպությանն ահաբեկչական անվանելը»,- ասել է Թուրքիայի նախագահը։