Հասարակություն 

Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվող Sinquefield Cup մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։


9-րդ տուրից հետո Հայաստանի ուժեղագույն շախմատիստն ունի 3.5, իսկ մրցաշարի միանձնյա առաջատարը՝ 8 միավոր։ Գրոսմայստերների միջեւ առաջին պարտիան ավարտվել էր իտալացու հաղթանակով։ 


10-րդ տուրում ամերիկացի Հիկարու Նակամուրան սպիտակներով կխաղա ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, իսկ բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։


Sinquefield Cup, 10-րդ տուր


Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Նույն շարքից