Հասարակություն 

Թեհրանի շուկայում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի շուկայում հնչած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի։ Այդ մասին հայտնել է Թեհրանի շտապօգնության ծառայության ղեկավարը։ Ավելի վաղ հաղորդվել էր 12 վիրավորի մասին։

Թեհրանի հրշեջ ծառայության ղեկավար Մորտադ Ասֆահանին գործակալությանը հայտնել է, որ եռահարկ խանութում պայթել է գազի բալոն։ Ընդգծվում է, որ վիրավորներից առնվազն 6-ը գտնվում են կրիտիկական վիճակում։

Նույն շարքից