Հասարակություն 

Վթար Մուղնիի ճանապարհին. Տուժածի վիճակը ծանր է

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 6-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհին՝ Մուղնի գյուղի մոտակայքում, վթար է եղել:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 VS 568 եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 09 SL 921 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1967 թ. ծնված Ռ. Մ.-ը, հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետեւ «Արմենիա» ՀԲԿ:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Նույն շարքից