Քաղաքական Միջազգային 

Կանադան կպայքարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար

Կանադան կպայքարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Պաշտոնապես հայտարարում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեղանի շուրջ վերադառնալու մեր մտադրության մասին»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարել է Թրյուդոն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ խոսքը 2021-2022 թ.թ. ՄԱԿ-ի ԱԽ-ում երկրի անդամության մասին է:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Կանադան ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ չընտրվեց:

 

Նույն շարքից