Քաղաքական Միջազգային 

Գերմանիայի ԱԳՆ. Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերին

Գերմանիայի կառավարությունը դատապարտում է Իրանի զինված ուժերի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը. այդ փորձարկումները հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձեւերին: Այս մասին մարտի 16-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Աղբյուրի համաձայն, Դաշնային կառավարությունը դատապարտում է հրթիռային փորձարկումները եւ, առաջին հերթին, դրանց հետ կապված հակաիսրայելական սպառնալիքները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մեր կարիքով, այդպիսի փորձարկումները չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձեւերին: Հաշվի առնելով տարածաշրջանի լարված իրադրությունը՝ այդ փորձարկումը չեն նպաստում դրա թուլացմանը, այլ հանգեցնում են լարվածության աճին: Իրանին կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են ուժեղացնել անվստահությունն ու սրել հակամարտությունները, եւ դրա փոխարեն կառուցողական մասնակցություն ունենալ տարածաշրջանի հակամարտությունների լուծման գործում»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարությունում:

Նույն շարքից