Մադրիդի «Ռեալն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաստակել է 38.9 միլիոն եվրո, հաղորդում էGoal.com-ը։
Նախորդ մրցաշրջանում Արքայական ակումբի ընդհանուր եկամուտը կազմել է 603,9 միլիոն եվրո, ինչը ռեկորդային է թիմի պատմության մեջ։ 2017-ին մադրիդցիները լավ հնարավորություն ունեն դառնալու Forbes-ի վարկածով աշխարհի ամենաթանկ ակումբը։
Հիշեցնենք, որ ամռանը «Ռեալը» 120 միլիոն եվրո է ծախսել գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի, կոլումբացի Խամես Ռոդրիգեսի եւ կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերների վրա։ Թիմից հեռացել են իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ինչպես նաեւ մադրիդցիները Դորտմունդի «Բորուսիային» վաճառել են