Հասարակություն 

Փարիզում ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվող 4 անձ է ձերբակալել

Ֆրանսիայում 4 անձի են ձերբակալել, որոնց կասկածում են Փարիզի կենտրոնում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով TF1 հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ քաղաքի արվարձանում 3 տղամարդու եւ 1 կնոջ են ձերբակալել: Անվտանգության ծառայություններն իսլամականների հետ նրանց կապի մասին տեղեկություններ ունեն:

Ըստ Gazeta-ի, ոստիկանությունը նաեւ ավտոմատ զենքի փամփուշտներ եւ համակարգչային սարքավորումներ է առգրավել:

Նույն շարքից