Հասարակություն Տնտեսություն 

Իրանը համաձայնվել է մասնակցել նավթաարդյունաբերող երկրների հանդիպմանը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քաթարը նավթի արդյունահանման սառեցման հարցով հրավերներ է ուղարկելու այն երկրներին, որոնք նախնական առումով հաստատել են հանդիպմանը իրենց մասնակցությունը։

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Իրանը հաստատել է իր մասնակցությունը։ Նովակն ընդգծել է, որ այդ հանդիպումը ՕՊԵԿ-ում նախագահող Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելու է ապրիլի 17-ին։

Նովակի խոսքերով՝ այդ հանդիպմանը մասնակցելու են ինչպես ՕՊԵԿ-ի անդամ հանդիսացող, այնպես էլ չհանդիսացող երկրների ներկայացուցիչները, որոնք բոլորն էլ նավթարդյունահանող երկրներ են։

Նույն շարքից