Ուրբաթ՝ սեպտեմբերի 5-ին, ռուս-էստոնական սահմանին ձերբակալվել է Էստոնիայի անվտանգության ոստիկանության աշխատակիցը, եւ Տալլինի տվյալներով՝ տարվել Ռուսաստանի տարածք:
Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը միջադեպը անվանել է առեւանգում: Երկրի վարչապետ Տաավի Ռիյտասը Ռուսաստանին էստոնական հատուկ ծառայության աշխատակցի ձերբակալության հանգամանքների հետաքննության լայն համագորակցության կոչ է արել:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է, որ Ռուսաստանի Դաշնության Պսկովսկի շրջանի տարածքում լրտեսության կասկածանքով ձերբակալություն է տեղի ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ռուսական գերատեսչությունը հաղորդել է «իրավախախտից» «Տաուրուս» տեսակի ատրճանակի, 5 հազար եվրո գումարի եւ գաղտնի ձայնագրության համար նախատեսցածհատուկ տեխնիայի բռնագրավման մասին: