Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դիլիջանի միջազգային դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ, դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանին եւ համահիմնադիր, բարերար Գագիկ Ադիբեկյանին:
Հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահը Գագիկ Ադիբեկյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ Հայրենիքում բարեգործական ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներում ունեցած նշանակալի ներդրման համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գագիկ Ադիբեկյանին ՀՀ պետական բարձր պարգեւին արժանանալու համար եւ մաղթել նորանոր հաջողություններ: