Հասարակություն 

Երեւանում նշվել է Մոսկվայի օրը

Երեւանի «Մոսկվայի տանը» նշել են ռուսական մայրաքաղաքի 867-ամյակը: Սեպտեմբերի 5-ին կայացած տոնական երեկոյի ընթացքում հայտնի անձինք Մոսկվայի հետ կապված իրենց հիշողություններն են պատմել:


«Մոսկվայի տան» մամուլի ծառայությունը փոխանցում է, որ հյուրերին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական-պատվիրակ Անդրեյ Իվանովը նշել է, որ Մոսկվան յուրահատուկ քաղաք է: «Այն սիրում են եւ տեղացիները, եւ մայրաքաղաքի հյուրերը: Իզուր չէ, որ ռուսական մայրաքաղաքը համարվում է հոգեւոր, քաղաքական եւ գործարար կենտրոն», - նշել է դիվանագետը: Ըստ նրա՝ Մոսկվան միշտ միավորել է տարբեր ազգերի եւ ժողովուրդների ներկայացուցիչների:


Անդրեյ Իվանովն ընդգծել է, որ Հայաստանի եւ Մոսկվայի համագործակցության պատմությունը սկսվում է դեռեւս 14-րդ դարից: Հենց այդ շրջանում են հանդիպում հիշատակումները հայերի մասին, որոնք իրենց ավանդն են ներդրել ռուսական մայրաքաղաքի կառուցման գործում:  «Այն ժամանակ էլ դրվել են բազմադարյա բարեկամության հիմքերը», - ասել է դիվանագետը:


Նա նաեւ հավելել է, որ ներկայումս հայկական սփյուռքը Մոսկվայի խոշորագույն համայնքներից է:


Մոսկվայի օրը ավանդաբար նշվում է սեպտեմբերի առաջին շաբաթ օրը:

Նույն շարքից