Գլխավոր Հասարակություն 

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

analitik.am

Մարտի 17-ին, ժամը  01:13-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01:02-ին (Գրինվիչի ժամանակով` 21:02-ին) Հայաստանի ԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը հյուսիսային լայնության 40.980օ եւ արեւելյան երկայնության 44.510օ աշխարհագրական կոորդինատներով՝ Ստեփանավանից 10 կմ դեպի արեւելք, երկրաշարժ է գրանցել:

Ստորգետնյա ցնցումների օջախը 10 կմ խորությամբ է, ուժգնությունը՝ 2.8 մագնիտուդ: Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում՝ 3-4 բալ, Ագարակ քաղաքում՝ 3-4 բալ, Վանաձոր քաղաքում՝ 2-3 բալ եւ Տաշիր քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Նույն շարքից