Հասարակություն 

Մեքենան շրջվել է Մալիշկա-Եղեղեգնաձոր ճանապարհին

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Մալիշկա-Եղեղեգնաձոր հատվածում (7-րդ կմ) «ՎԱԶ 2106» մակնիշի 18 ՕՕ 566 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր 22-ամյա Պ. Պ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել եւ տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը եւ ավտոմեքենայից դուրս բերել վարորդ 37-ամյա Հ. Հ.-ին, ով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Նույն շարքից