Հասարակություն 

Հրաշքներ լինում են

Իննամյա Տեսսին   շատ հմայիչ ,խելացի ու  լուրջ  մի աղջնակ էր...

Մի անգամ պատահաբար լսեց   ծնողների խոսակցությունը  իր  փոքրիկ եղբոր՝Թեդի  մասին: Նա գիտեր, որ եղբայրը ծանր հիվանդ է, իսկ ծնողները բուժման համար գումար  չունեն: Նրանք վերջերս էին տեղափոխվել մի ուրիշ բնակարան,  որովհետև բավականաչափ գումար չունեին վճարելու  տան վարձն ու  հոգալ բուժման  ծախսերը:  Ծանր էր երեխայի վիճակը, միայն մի շատ «թանկարժեք» վիրաբույժ կարող էր փրկել Թեդի կյանքը...

Տեսսին լսեց ,թե ինչ ասեց հուսահատված  հայրը իր լացակումած  մորը.
-Միայն հրաշքը կարող է փրկել մեր որդուն: 

Տեսսին վազեց իր սենյակ և վերցրեց իր  ապակե տարան, ուր պահում էր իր բոլոր խնայողությունները, լցրեց հատակին ու սկսեց զգուշորեն հաշվել մանրադրամը:  Հաշվեց երեք անգամ, որ չսխալվի, հետո նորից  մետաղադրամը լցրեց բանկայի մեջ, փակեց կափարիչով  ու աննկատ դուրս եկավ տանից և որքան ուժ կար ոտքերում ՝վազեց դեղատուն: 

Նա լուռ սպասում էր,որ դեղագործն իրեն ուշադրություն դարձնի, սակայն նա այնքան  էր տարված խոսակցությամբ  մեկ ուրիշ մարդու հետ, որ հազիվ թե նկատեր աղջկան:

Տեսսին ամեն կերպ  փորձում էր հրավիրել նրա ուշադրությունը, սակայն՝ ապարդյուն:

Ի վերջո նա վերցրեց մի մետաղադրամ ու սկսեց թակել  ապակին և դա օգնեց: 
-Ի՞նչ եք ցանկանում,-հարցրեց դեղագործը բարկացկոտ ձայնով: Գիտեք, ես զրուցում եմ իմ եղբոր հետ, որին չեմ տեսել մի քանի տարի:

-Լավ,բայց ես կցանկանայի խոսել իմ եղբոր մասին,-պատասխանեց Տեսսին նույն տոնով:

- Գիտեք նա շատ հիվանդ է և ես ցանկանում եմ Հրաշք գնել:

-Ներեցեք, ի՞նչ:

-Նրա անունը Թեդ է, նրա գլխի մեջ ինչ-որ վատ բան է աճում և իմ հայրն ասել է,որ հիմա նրան միայն Հրաշքը կարող է փրկել: Այսպիսով, ի՞նչ արժի այդ հրաշքը:

-Մենք այստեղ հրաշք չեն վաճառում: Ներիր, բայց ոչնչով օգնել չեմ կարող,-պատասխանեց դեղագործը:

-Լսեք,ես գումար ունեմ ,ես կվճարեմ ու եթե չբավականացնի՝ ես կճարեմ նորից միայն թե ասեք, որքան այն արժե:
 
Դեղագործի եղբայրը, որը մինչ այդ լուռ լսում էր նրանց խոսակցությունը՝  մոտեցավ, ծնկեց փոքրիկ աղջկա առջև ու հարցրեց.

-Ի՞նչ տեսակի Հրաշք է հարկավոր քո եղբորը,փոքրիկս:

-Ես չգիտեմ,-լացակումած պատասխանեց Տեսսին: Ես միայն գիտեմ,որ նա շատ հիվանդ է ու մայրս ասում է, որ նրան վիրահատել է հարկավոր: Բայց իմ հայրը չի կարող վճարել գործողության համար: Ուստի, ես որոշեցի օգտագործել իմ փողը:

-Ի՞սկ որքան ունես,- հարցրեց Չիկագոյից եկած դեղագործի եղբայրը: 

-Մի դոլլար և 11 ցենտ,-թոթովեց Տեսսին: 

-Ինչպիսի զուգադիպություն,-ժպտաց տղամարդը, մի դոլլար ու 11 ցենտ: Նա վերցրեց գումարը,բռնեց աղջկա ձեռքն ու խնդրեց տանել իրենց տուն:

-Ես ուզում եմ տեսնել քո եղբորն ու  հանդիպել ծնողներիդ: Տեսնենք, թե ինչ կարգի Հրաշք է ձեզ հարկավոր:

Այդ լավ հագնված տղամարդը հայտնի նյարդավիրաբույժ Քարլթոն Ամսթրոնգն էր:


Նա բոլորովին անվճար կատարեց վիրահատությունն ու շուտով Թեդը լիովին առողջ վերադարձավ տուն: 
Մայրն ու հայրը երջանիկ էին: Նրանք ուրախ  քննարկում էին  պատահական իրադարձությունների  շղթան, որը հանդիպեցրեց իրենց վիրաբույժին:
 
-Այդ բժիշկը իսկական Հրաշք էր,- շշնջաց   մայրը: Հետաքրքիր է,թե որքան կարժենար:

Տեսսին ժպտաց, դե նա  հաստատ գիտեր ,թե որքան է այդ Հրաշքի արժեքը.

Մի դոլլար և 11 ցենտ... Ավելացրած ՝փոքրիկ աղջկա Անկեղծ Հավատը...

Նույն շարքից