Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գտնում է, որ Թուրքիան պատրաստ չէ միանալու Եվրամիությանը: Նա ընդգծել է, որ չնայած ԵՄ-ի հետ միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում համագործակցության խորացմանը, այդուհանդերձ, թուրքական իշխանությունները չպետք է հույսեր տածեն կառույցին անդամակցելու շուրջ:
«Չեմ կարծում, որ առաջիկա 10 տարիներին դա տեղի կունենա»,-ասել է Յունկերը:
Նշենք, որ մարտի 17-18-ին Բրյուսելում տեղի է ունենալու միգրացիոն ճգնաժամի հարցով գագաթնաժողով: