Մարտի 15-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, շորթում կատարելու կասկածանքով, Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 22-ամյա Կարեն Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. սեպտեմբերին սեռական հարաբերություն է ունեցել 20-ամյա քաղաքացուհու հետ, որից հետո նշված փաստը չհրապարակելու սպառնալիքով՝ վերջինիցս պահանջել եւ շորթման միջոցով ստացել է նրա պարանոցի ոսկյա վզնոցը` կախազարդով:
Քաղաքացուհին հայտնել է, որ Կարեն Դ.-ն փետրվարի 22-ին, 23-ին, մարտի 1-ին եւ մարտի 8-ին, հետ վերադարձնելու պայմանով, խարդախությամբ իրենից վերցրել է ոսկյա 3 մատանի եւ 1 ոսկյա վզնոց, ու մինչ օրս չի վերադարձրել:
Հետաքննությունը շարունակվում է: