Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 24-ժամյա ռեժիմով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաների համար վերացվում է ավելացված արժեքի հարկը:
Նախքան քվեարկությունն, օրենքի համահեղինակ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ գրավոր առաջարկնեեր չեն եղել:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ երկու բանավոր առաջարկ է ներկայացրել.
«Ինչի՞ եք այլանդակում օրենքը՝ կիսատ-պռատ գրելով: Հասարակ բան եմ ասում, չեմ էլ գրելու: Էս, ինչ ասում եմ, կարաս զապիս անես, չեմ գրելու»,- Վ.Այվազյանին դիմելով` հայտարաաարեց Հ.Բագրատյանը:
Օրինագիծն ընդունվեց 103 կողմ, 0 դեմ, և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ձեռնպահ քվեարկեց Հրանտ Բագրատյանը: