Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին 9-րդ հարկից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լ. Կ.-ին (ծնվ. 1933թ.) իջեցրել են և մոտեցրել ավտոմեքենային: