Հասարակություն 

ԶԼՄ-ները՝ «Իսլամական պետության» մասին

Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանասավորում է ստանում Պարսից ծոցի երկրների 127 ձեռնարկատերերից: Այս մասին մարդու իրավունքների պաշտպանության սկանդինավյան կենտրոնի տնօրեն և սիրիացի ընդդիմադիր Հեյսամ ալ Մանաան պատմել է «Մայադին» արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Հեյսամն «Իսլամական պետություն» խմբավորման մասին ուսումնասիրություն է պատրաստել՝ «Էմիրությունների փողերը» վերնագրով: Ալ Մանաայի կարծիքով՝ Պարսից ծոցի երկրները ցանկանում են Բաղդադի և Դամասկոսի ռեժիմները վերացնել, գրում է РИА Новости գործակալությունը:

 

Բացի այդ, վարձկանների ներթափանցումը Սիրիա չէր կարող իրականացվել առանց Թուրքիայի, Հորդանանի և Լիբանանի մի շարք ուժերի աջակցության:

Նույն շարքից