Գլխավոր Ռազմական 

ԼՂՀ ՊԲ զորամասերում անցկացվում են տեսչական ստուգումներ

analitik.am

ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերում անց են կացվում տեսչական ստուգումներ:

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառումը, որն իրականացվում է Արցախի զինված ուժերի 2016թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի շրջանակում, նպատակ ունի տեսական ու գործնական պարապ մունքների միջոցով պարզորոշել ստուգման ենթարկվող զորամասերի և դրանցում ընդգրկված բոլոր օղակի ստորաբաժանումների մարտական, կրակային, մարատավարամասնագիտական, ֆիզիկական, զորահավաքային, բարոյահոգեբանական և տեխնիկական պատրաստվածությունն ու ապահովման բոլոր միջոցների համապատասխանության մակարդակը ներկայացվող պահանջներին:

Նույն շարքից