Գլխավոր Իրավական 

Ոստիկանությունը խոսքը գերադասեց բիրտ ուժից. փաստաբան

analitik.am

Ինչպես  հայտնել էինք նախորդ նյութում Սարի թաղի մահվան ելքով դանակահարության մասնակիցներ եղբայրներ Դավիթ և Նարեկ Պետրոսյանները ներկայացել են ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:

Եղբայրների շահերի պաշտպանությունն իրականացնում է «Ալգա» Իրավաբանական ընկերությունը `ի դեմս հիմնադիր տնօրեն Սուսաննա Սարգսյանի, ի դեպ , վերջինիս հետ էլ եղբայրները ներկայացել են ոստիկանություն:

Analitik.amի թղթակիցը զրուցեց Սուսաննա Սարգսյանի հետ վերոնշյալ գործի հետ կապված նոր մանրամասներ պարզելու նպատակով:

-Տիկին Սարգսյան, դեպքից հետո Պետրոսյան եղբայրները դիմել էին փախուստի, սակայն երկու օր անց վերջիններս  որոշեցին ինքնակամ  ներկայանալ , ինչպե՞ս կբացատրեք վերջիններիս  դիրքորոշման կտրուկ շրջադարձը:

-Այն, ինչ տեղի է ունեցել սույն թվականի մարտի 13-ին սարսափելի է: Մեկ զոհ և հինգ վիրավոր: Մարմնական վնասվածքներ են ստացել նաև Նարեկ և Դավիթ Պետրոսյանները: Նման դեպքերում չենք կարող միանշանակ ասել եղբայրների թաքնվելու դրդապատճառը, քանի որ դրանք կարող են տարբեր լինել` հոգեբանական շոկ, վախ, իրավիճակի  ոչ ճիշտ պատկերացում  կամ գնահատում:

Նման հանգամանքներում  չեմ կարծում, որ նրանց  դիրքորոշման մեջ կտրուկ շրջադարձ է եղել: Եղբայրները թաքնվել են ավելի շուտ տուժող կողմի և նրանց հարազատների վրեժխնդրությունից  խուսափելու համար: Իրավապահ մարմիններին ներկայանալուց խուսափելու միտում ես նրանց մոտ չեմ նկատել, ուղղակի նրանց ցանկությունն է եղել ոստիկանություն  ներկայանալ փաստաբանի հետ, որն էլ և  արել են:

-Մամուլում  հրապարակումներ  եղան, որ Ոստիկանությունը արդեն իսկ դուրս եկած է եղել եղբայրների հետքի վրա և նրանց  ձերբակալումը  ընդամենը  ժամերի խնդիր է եղել , սակայն այդ պայմաններում , այնուամենայնիվ , Ձեզ հաջողվել է եղբայրներին ինքնակամ ներկայացնել Նոր Նորքի Ոստիկանություն , ինչպե՞ս է դա ձեզ հաջողվել:

-Ոստիկանությունն  իմ  հետ իր օպերատիվ տեղեկություններով  չի կիսվում  և  ես չեմ կարող ասել հայտնաբերել  էին արդյոք  եղբայրներին , թե ոչ, բայց  եթե դա իրոք այդպես է, ապա վստահաբար կարող եմ ասել , որ սա այն եզակի դեպքերից  մեկն  է ,  երբ Ոստիկանությունը  բացատրական  աշխատանքներ տանելը  նախընտրեց  բիրտ  ուժի կիրառումից  և դրանով  իսկ  կանխեց հավանական հանցագործությունները , քանի որ եղբայրները շոկի մեջ էին , կարող էին և դիմադրություն ցույց տալ , կամ նրանց կարող էին հայտնաբերել տուժողների հարազատները , որը կհանգեցներ անկանխատեսելի հետևանքների և նոր հանցագործությունների:

-Ինչպե՞ս ընթացավ եղբայրների  հանձնման գործնթացը: Ոստիկանության  գրեթե  բոլոր ստորաբաժանումների  աշխատակիցները  երկու օրից ավել  չէին  քնել  եղբայրների պատճառով , անկանխատեսելի պատահարներ չեղա՞ն:

-Այս գործն այդ առումով իրոք յուրահատուկ է, նախ առաջինը՝ ինչպես նշեցի , ոստիկանները  բացատրական  աշխատանքները  նախնտրեցին  ուժի  կիրառումից , որը ինքնին նոր մոտեցում է:

Երկրորդը՝ ոստիկանները  ցուցաբերեցին  կատարյալ  զսպվածություն  և պաhպանում  էին օրենքի  տառը  յուրահատուկ  բծախնդրությամբ  և  սա  այն  դեպքում , երբ  նրանք  գերհոգնած  և  լարված  վիճակում էին:  Հատկապես ուզում եմ այս առումով  նշել Նոր-Նորքի և Էրեբունու  Ոստիկանության  բաժնի  աշխատակիցների  իրոք  սպային  հարիր  պահվածքը: Իսկ ինչ վերաբերվում  է  Էրեբունու  քննչական  բաժնի  քննիչների  գործողություններին, ապա այստեղ  նույնպես  ամեն  ինչ  եղել  է օրենքի  տառին  համապատասխան :

Այս ամենից  կարելի  է  ուղակի  եզրակացնել , որ օրերս ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  հանձնարարականը  տրված  ոստիկանության  օպերատիվ աշխատակիցներին՝  կապված  հանցագործությունների  կանխարգելման  և  սպայի պատվի հետ , արդեն իսկ կյանքի են  կոչվում:

-Այս գործն  ունի  լայն  հասարակական  հնչեղություն , կասե՞ք , վերջիվերջո  ի՞նչն  է վիճաբանության իրական դրդապատճառը:

-Կներեք , ընթանում  է  նախաքննություն և քրեական  գործից  այլ տեղեկատվություն  տալ նպատակահարմար  չեմ գտնում:

Նույն շարքից