Հասարակություն 

Վթար Կոտայքի մարզում

Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 9-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մոտակայքում վթար է եղել. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ «Նիսսան Տեանա» մակնիշի 17 TQ 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ա. Ղ.) դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 5 մ). զոհեր եւ տուժածներ չկան:


Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

Նույն շարքից