Bbc.com կայքի փոխանցմամբ՝ պատրաստ են սողհարցման արդյունքները: Եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններ կայանային առաջիկա օրերին, ապա երկրի նախագահի համար մրցապայքարում նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հաղթանակ կտաներ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի նկատմամբ:
Նույն հետազոտության համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտաներ Տիմոշենկոյի գլխավորած «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությունը:
Ընդ որում, նախորդ՝ փետրվարյան հետազոտության արդյունքներով, Պորոշենկոն իր վարկանիշով գերազանցում էր Տիմոշենկոյին: