Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նախագահը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին

analitik.am

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարա կայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Նախատեսվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն տնտեսական առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, կանդրադառնան միջազգային արդի մարտահրավերներին, այդ թվում` սիրիական ճգնաժամին, Եվրոպայում լուրջ մարտահրավեր դարձած փախստականների խնդիրներին, ԵՄ անդամ պետություններում քաղաքական իրավիճակին և ԵՄ հարևանության քաղաքականությանը վերաբերող հարցերին:

Նույն շարքից