Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով

analitik.am

Մարտի 16-ին Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Վատիկանի Առաքելական Պալատում նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել շքանշանը:

Շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում գրված է, որ դեսպան Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն է արժանացել «...որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»:

Նույն շարքից